Ակնոցներ՝ կույր մարդկանց համար (տեսանյութ)

Վատ տեսնող մարդը կարող է ակնոցներ կամ լինզաներ դնել և որևէ խնդիր չունենալ: Իսկ ի՞նչ անի կույր մարդը: Հենց նման մարդկանց համար ստեղծվել են OrCam ակնոցները, որոնք մշակել է հենց համահուն անվանմամբ իսրայելական նորաստեղծ ընկերությունը: Անհրաժեշտ է դրանց մոտեցնել տեքստը և դրանք կկարդան այն: OrCam-ը կարող է ճանաչել անգլերեն տեքստը և այն բարձրաձայն կարդալ: Հետաքրքիր է նաև այն, որ սարքը ընթերցում է տեքստի այն մասը, որտեղ մատով նշում է օգտվողը, գրում է computerra.ru-ն:

Սարքի համար անհրաժեշտ համակարգիչը չի տեղավորվում ակնոցների մեջ, այն կարելի է դնել գրպանում: Բացի այդ, նշվում է, որ ակնոցի վրա գտնվող տեսախցիկը կարող է նաև թարգմանություն կատարել: Տեքստից բացի, տեսախցիկը ճանաչում է նաև լուսացույցի ազդանշանները, ինչպես նաև այլ կարևոր նշաններ:

OrCam-ը այդքան էլ էժան չէ. այն արժե 2500 դոլար:

Տեսանյութեր

Լրահոս