Բաժիններ՝

54 մլն դրամ՝ կինոռեժիսուրայի դասընթացների համար

ՀՀ կառավարության այսօրվա նիստի որոշմամբ 54 մլն դրամ է հատկացվել կինոռեժիսոր Ռոման Բալայանի նախաձեռնությամբ  ստեղծված կինոռեժիսուրայի բարձրագույն դասընթացները կազմակերպելու համար «Հայ արտ սինեմա» հիմնադրամին, որի նպատակն է աջակցել ժամանակակից հայ կինոյի զարգացմանը։

Ըստ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ բարձրագույն դասընթացի նախագիծը համաֆինանսավորվող ծրագիր է, որի ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 100 մլն դրամ է, և մնացած մոտ 46 մլն դրամը հատկացնում է «Պարադիզ» ընկերությունը։ Հիշեցնենք, որ նոր ուսումնական տարվանից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում գործելու են բարձրագույն կինոռեժիսուրայի դասընթացներ: Ըստ բուհի ռեկտոր Արմեն Մազմանյանի դասընթացներն անցկացնելու են տեղացի և Վրաստանից հրավիրված դասախոսները, լինելու են նաև վարպետության դասեր` աշխարհահռչակ կինոռեժիսորների մասնակցությամբ:

Համաֆինանսավորման սկզբունքով է իրականացվելու նաև «Գյումրին` 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագիրը, որի ամբողջական նախահաշիվն ավելի քան 600 մլն դրամ է։

ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի որոշմամբ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են հռչակվել նաև բելառուսական Մոգիլյով և ադրբեջանական Գաբալա քաղաքները։ Գյումրու ծրագրի իրականացմանը ՀՀ կառավարությունը հատկացրել է 193 մլն 400 հազար դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս