Թաքսիմում ԿՀՎ-ի երեխաներն են. թուրք հրապարակախոս

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ թուրք հայտնի հրապարակախոսներից Մուսթաֆա Դուրդուն իշխանամետ habervaktim.com կայքում հրապարակած իր «Սրանք (Թաքսիմում) ԿՀՎ-ի երեխաներն են» հոդվածում, ըստ էության, ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել է Ստամբուլի բողոքի ակցիաների կազմակերպման մեջ.

«Նախկինում ԱՄՆ-ը Թաքսիմի սցենարը հաջողությամբ կիրառել է Ուկրաինայում, Վրաստանում, Սերբիայում: Թուրքիայում անկարգություններին աջակցում է բնակչության ընդամենը 1 տոկոսը, մինչդեռ բնակչության 48-50 տոկոսն աջակցում է Էրդողանի կառավարությանը: ԱՄՆ-ի այդ մարտավարությունը չի ունենա որևէ հաջողություն: Թուրքիայում դա չի անցնի»:

Հիշեցնենք, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է մի շարք օտարազգիների, որոնք մեղադրվել են ցուցարարներին ագրեսիվ քայլերի և սադրանքների դիմելու հրահրման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930