Արտակ Բուդաղյանն այսօր բժիշկների օգնությամբ փորձել է քայլել
Ինչպես ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` ՊՆ զինվորական հոսպիտալ տեղափոխված ՊՆ գնդապետ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: Այսօր նա բժիշկների օգնությամբ փորձել է քայլել, իսկ լրացուցիչ վիրահատության կարիք կլինի, թե՞ ոչ` դեռևս պարզ չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ի երեկոյան Գորիսի Դավիթ-Բեկ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:



