Մոսկվայի քաղաքապետը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Ալեքսանդր Սոբյանինը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին:
Սոբյանինն այդ հայտարարությունն արել է Մոսկվայի Հասարակական պալատի նիստում: Այդ մարմնի անդամները Սոբյանինին խորհուրդ են տվել հրաժարական տալ, որպեսզի աշնանը մասնակցի քաղաքապետի վաղաժամ ընտրություններին:
Աղբյուրները հայտնել են, որ Սոբյայինը նախագահ Վլադիմիր Պուտինին պաշտոնական դիմում կներկայացնի հունիսի 5-ին: Սոբյանինը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Մոսկվայում անցկացվեն քաղաքապետի ուղիղ ընտրություններ:
Սոբյանինը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում է գտնվում մոտ 3 տարի: Նա այդ պաշտոնում է նշանակվել 2010 թվականին Յուրի Լուժկովի հրաժարականից հետո: