ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել հետաքննել ցուցարարների հանդեպ ոստիկանության գործողությունները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գծով Գերագույն հանձնակատարի վարչությունն այսօր Թուրքիայի իշխանություններին կոչ է արել մանրամասն հետաքննություն անցկացնել ցուցարարների հանդեպ ոստիկանության պահվածքի շուրջ.

«Թուրքիան պետք է օպերատիվ և անկախ հետաքննություն անցկացնի հակակառավարական ցույցերի մասնակիցների հանդեպ ոստիկանության գործողությունների շուրջ:

Մենք ողջունում ենք այն փաստը, որ (Թուրքիայի) իշխանություններն ընդունում են, որ կարող են տեղի ունեցած լինել (ոստիկանության աշխատակիցների կողմից) լիազորությունների չարաշահման փաստեր, ինչպես նաև ողջունում ենք օրինախախտ և մարդու իրավունքների միջազգային չափորոշիչները խախտած ոստիկանների հանդեպ հետաքննություն անցկացնելու նրանց կոչը»:

Տեսանյութեր

Լրահոս