Բաժիններ՝

Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստ է ձերբակալվել

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ NIDA երիտասարդական շարժման ակտիվիստ Մեհման Զամետդինովն այսօր ձերբակալվել է ոստիկանության կողմից և տարվել դատարան, որը որոշել է նրան կալանքի տակ վերցնել 10 օրով:

Այս մասին հայտարարել է NIDA-ի մամլո քարտուղար Էլմին Բադալովը: Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ինչում է մեղադրվում Զամետդինովը: Նրա ընկերները կարծում են, որ նա ձերբակալվել է Բաքվում Թուրքիայի դեսպանատան առջև երեկ անցկացված բողոքի ակցիային մասնակցելու համար:

Նշվում է, որ ներկայումս քրեական մեղադրանքներով կալանքի տակ է գտնվում NIDA-ի ևս 7 ակտիվիստ, որոնց Amnesty İnternational-ը որակել է որպես «խղճի բանտարկյալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս