Mozilla-ն պատրաստում է ապագայի բրաուզերը (լուսանկարներ)
Mozilla-n, որը թողարկում է Firefox բրաուզերը, մտածում է ծրագրի ինտերֆեյսը հիմնովին փոփոխելու մասին: «Հնարավոր է՝ պետք չէ, որ այն մենք կոչենք բրաուզեր: «Բրաուզեր»-ը արդեն իսկապես հնացած բառ է»,- այս մասին TechCrunch բլոգին հայտնել է ընկերության մշակումների/ ծրագրավորման գծով տնօրեն Ջոնաթան Նեյտինգեյլը, հաղորդում է «Վեստին»:
Mozilla-ն այդ մտքին հանգել է, քանի որ ժամանակակից օգտվողներից շատերին այլևս բրաուզերը անհրաժեշտ է ոչ միայն պարզապես վեբ էջեր դիտելու համար, այլև հիմնականում բարդ վեբ-հավելվածների և սոցիալական ցանցեր մուտք գործելու համար:
Ընկերության տեսլականի համաձայն՝ նոր սերնդի բրաուզերի հիմնական գաղափարը նրանում է կայանում, որ այն պետք է լինի հեշտ օգտագործման ծրագիր՝ պահպանելով միևնույն ժամանակ Firefox-ի բոլոր գործառույթները: Այդ նախագիծը կոչվում է Australis: Ենթադրաբար՝ Mozilla-ի նոր «դիտման» ծրագիրը կլինի շատ պարզ և ինտուիտիվ կերպով նաև հասկանալի, սակայն միևնույն ժամանակ, դրանից օգտվողները պետք է հնարավորություն ունենան հեռացնել կոճակները, ցանկացած տարր տեղափոխել և փոխել ծրագիրն այնպես, ինչպես իրենք են ցանկանում:
Նշվում է, որ Australis-ի կայուն տարբերակը կթողարկվի ոչ ուշ, քան հոկտեմբեր ամսին: