Ֆրանսիական հետախուզության նախկին պետին սեփական տանը հայտնաբերել են մահացած վիճակում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար, 69-ամյա Իվ Բերտանը սեփական տանը հայտնաբերվել է մահացած վիճակում:
Նրա դիակն այսօր հայտնաբերել է Փարիզի 8-րդ օկրուգում գտնվող շենքի դռնապանը, ուր գտնվում է Բերտրանի բնակարանը: Նրա մահվան պատճառը դեռ անհայտ է:
Բերտրանը ֆրանսիական ոստիկանությունում սկսել է աշխատել 1970 թվականից, իսկ 1992 թվականին գլխավորել է ազգային հետախուզական ծառայությունը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2004 թվականը: