Բաժիններ՝

Թուրքիայում իշխանությունների գործողությունների դեմ գործադուլ է սկսել 240.000 պետծառայող

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Պետծառայողների արհմիությունների կոնֆեդերացիան (KESK) այսօր երկօրյա գործադուլ է կազմակերպել:

Պետծառայողները դրանով իսկ իրենց դժգոհությունն են հայտնում փողոցային հուզումների ժամանակ իշխանությունների գործողությունների հանդեպ:

Գործադուլավորները պետք է կրեն սև զգեստ, նրանց վրա պետք է լինեն սև երիզներ: Գործադուլը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 12.00-ին: Գործադուլին մասնակցում է 11 արհմիություն, 240.000 պետծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս