Պուտինը մտադիր չէ միջամտել Թուրքիայի ներքին գործերին
Ռուսական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ռուսաստանը ոչ մի կերպ չի ազդի Թուրքիայում տիրող իրավիճակի վրա, քանի որ քաղաքացիների խռովությունն այդ երկրի ներքին գործն է և չի ենթադրում օտար միջամտություն:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ո՛չ, մենք ոչ մի կերպ չենք կարող մեկնաբանել դա: Դա Թուրքիայի ներքին գործն է: Թուրքիան մեր շատ մոտ հարևանն է, տարածաշրջանի հարցերով մեր գործընկերը:
Թուրքիան այնպիսի երկիր է, որի հետ մենք ունենք ընդարձակ տնտեսական ու ներդրումային կապեր, և այդ պատճառով մենք միանշանակ շահագրգռված ենք Թուրքիայի կայուն բարգավաճմամբ»:
Պեսկովի խոսքերով՝ անկասկած է, որ Վլադիմիր Պուտինն իրազեկված է Թուրքիայի վերջին իրադարձությունների մասին: