«Թաքսիմի» իրադարձությունները փակուղային իրավիճակ են առաջացրել Էրդողանի կառավարության համար. Բահչելի
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելին այսօր կուսակցական ժողովում մեկնաբանել է Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների անցկացումը.
««Թաքսիմ» հրապարակի իրադարձությունները փակուղային են դարձել վարչապետ Ռեջեփ Էրդողանի կառավարության համար: Իշխող կուսակցությունը հարված է հասցրել երկրի ազգային ոգուն: Վարչապետ Էրդողանը չի ընդունում երկրում քաղաքական որևէ մրցակցություն և չի ընկալում քաղաքական այլ կարծիք: Թուրք ժողովուրդն ասպարեզից դուրս է մնացել Էրդողանի կառավարման 10.5 տարում»: