
Արաբները կոտրել են Ալավերդու հեռաուստաընկերության կայքը

Ալավերդու «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության կայքը հարձակման է ենթարկվել Սաուդյան Արաբիայի հաքերների կողմից:
«Արդեն 3-4 օր է՝ ինչ կայքը ջարդված է: Դե կայքը հին է, թույլ է պաշտպանված դրա համար ջարդել են, թե չէ նյութերի առումով ոչ ի արտառոց բան չէինք դրել, սովորական տեղական նյութեր են եղել»,- A1plus.am-ին ասել է «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերության տնօրեն Սոս Սիրադեղյանը:
Վերջին տարիներին կայքը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, իսկ արաբների կողմից սա առաջին դեպքն է: