Բաժիններ՝

Կառավարությունը քաղաքացիներից կգրպանի 4-4.5 միլիարդ դրամ

Կառավարությունը շարունակում է տարիներ առաջ որդեգրած քաղաքականությունը՝ բյուջեի մուտքերն ապահովել հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով: Տնտեսության մի մասի՝ ոչ օլիգարխային հատվածի նկատմամբ տարվող կոշտ հարկային (հարկահանություն հիշեցնող) քաղաքականությանն այս տարի կմիանան գազի և էլեկտրաէներգիայի սակագների աճը: Սա կառավարությանը հնարավորություն կտա գազ սպառող բնակչության հաշվին միայն ԱԱՀ-ի մասով 1,2-1,5 մլրդ դրամ հավաքագրել բյուջե:

Տնտեսությունն ու բնակչությունը 2013թ երկրորդ կեսին սպառած էլեկրաէներգիայի դիմաց ԱԱՀ-ի գծով լրացուցիչ կվճարեն մոտ 3 մլրդ դրամ: Այս ցուցանիշները մի կողմից կնվազեցնեն տնտեսության ակտիվությունը և կաղքատացնեն բնակչությանը, մյուս կողմից՝ կառավարությանը տարեվերջին հնարավորություն կտան խոսել ՀՆԱ-ի աննախադեպ աճի ու մակրոտնտեսական այլ անհասկանալի հաջողությունների մասին: Հաջողություններ, որ չգիտես ինչու ավելի գաղջ կդարձնեն մթնոլորտն ու կխթանեն արտագաղթը:

Մանրամասն կարող եք այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս