
Դոլարը թանկացել է 2 դրամով

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 29-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.06 դրամ։ Նախորդ նստաշրջանի՝ մայիսի 23-ի համեմատ դոլարը թանկացել է 2,04 դրամով կամ 0.60%-ով։ Բորսայում վաճառվել է 3 միլիոն 400 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը միջինում կազմում է 416 դրամ, վաճառքինը՝ 419 դրամ: