Բաժիններ՝

Ռոբերտ Նազարյան. «Ես չեմ ուզում շոուի մասնակից դառնալ»

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի թանկացման թեմայով կազմակեպված հանրային քննարկումը, որն ընդմիջվել էր դահլիճի սահմանափակ լինելու պատճառով, շարունակվեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ:

 

Համապատասխան պայմաններով դահլիճ ապահովելու հարցի քննարկումից որոշ ժամանակ անց Ռ.Նազարյանը հայտարարեց. «Ես չեմ ուզում շոուի մասնակից դառնալ»:

 

Փոխադարձ մեղադրանքներ և կոչեր հնչեցին՝ միմյանց չվիրավորելու: Նազարյանը հայտարարեց, որ լսումն ավարտված է, կամ կարող են բարձրանալ ՀԾԿՀ միկրոֆոնններով ապահովված դահլիճը:

 

Հանրային խորհրդի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը հայտարարեց, թե եթե ՀԾԿՀ-ն հնարավորություն չունի նորմալ հանրային լսում անցկացնելու, ՀԽ-ն կկազմակերպի և կհրավիրի ՀԾԿՀ ներկաայցուցիչներին: Այս որոշումը քաղհասարակության և ՀԿ-ների ներկայացուցիչների կողմից ընդունվեց միաձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031