Բաժիններ՝

ԱԺ-ում քննարկվում է 2012թ. բյուջեի կատարողականը

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկել են ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է մակրոտնտեսական ցուցանիշները՝ գոհունակությամբ շեշտելով անցած տարի գրանցված 7.2% տնտեսական աճը: Ըստ Տ.Սարգսյանի՝ այդ աճին նպաստել են տնտեսության բոլոր ճյուղերը, առավելապես դերակատարում են ունեցել տնտեսության արտահանվող ճյուղերը:

 

12-ամսյա գնաճը (2012 թվականի դեկտեմբերը՝ 2011-ի դեկտեմբերի համեմատ) կազմել է 3.2%` պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր մակարդակում: Արձանագրվել է 7.4%  պետական բյուջեի եկամուտների անվանական աճ, ծախսերի գծով անվանական աճը կազմել է 2%: Հաշվետու ժամանակահատվածում արտահանումն աճել է 7%-ով` կազմելով 1 մլրդ 428.1 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 2.9%-ով` կազմելով` 4 մլրդ 266.8 մլն ԱՄՆ դոլար:

 

Նշենք, որ 2012 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներն ԱԺ-ում կշարունակվեն մինչև հաջորդ շաբաթվա վերջ, իսկ հունիսի 10-ին այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս