Բաժիններ՝

Սիրիացի ապստամբները խոստացել են վրեժխնդիր լինել «Հզբոլլահից» (տեսանյութ)

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ սիրիացի ապստամբները ձայնագրել են մի տեսաուղերձ, որում խոստացել են վրեժխնդիր լինել շիական «Հզբոլլահ» խմբավորումից ու նրա առաջնորդներից՝ Սիրիայի գործերին միջամտելու համար:

Տեսաուղերձի հեղինակների խոսքերով՝ իրենք պարզել են, որ սիրիական Ալ-Քուսեյր քաղաքում լիբանանցի զինյալների գործողությունները ղեկավարում է «Հզբոլլահի» հայտնի դաշտային հրամանատար Մուսթաֆա Բադրուդդինը: Սիրիացի ապստամբները խոստացել են մոտ ժամանակներս սպանել նրան, ինչպես նաև Լիբանանում բնակվող նրա ընտանիքին:

Ապստամբները, «Հզբոլլահին» (աստծու կուսակցություն) անվանելով «Հզբշայթան» (սատանայի կուսակցություն), նրա առաջնորդ Հասան Նասրալլահին խոստացել են հնարավորինս շուտ կտորների մասնատված վիճակում վերադարձնել նրա զինյալներին, որոնք ուղարկվել են սիրիացիներին սպանելու համար:

Նրանք ակնարկել են, որ ոչ վաղ անցյալում Բեյրութի շիական թաղամասերի վրա ընկած հրթիռներն իրենց սկսած կամպանիայի միայն սկիզբն են: Միևնույն ժամանակ ապստամբներն իրենց համակիրներին կոչ են արել շուտափույթ օգնության հասնել Ալ-Քուսեյրում պաշարվածներին:

Ալ-Քուսեյրում ապստամբների վիճակը ծանրացավ այն բանից հետո, ինչ նրանց վրա սիրիական բանակի հետ մեկտեղ հարձակվեցին «Հզբոլլահի» զինյալները: Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ մարտեր են ընթանում Ալ-Քուսեյրում:

Այստեղ մի քանի հարյուր ապստամբներ քաղաքի տարբեր մասերում շարունակում են դիմադրություն ցույց տալ Սիրիայի կառավարական զորքերի մի քանի հազար զինվորների և «Հզբոլլահի» երկու հազար զինյալի:

Ընդ որում, հարձակվող կողմն ակտիվորեն կիրառում է տանկեր, հրետանի և ավիացիա: Իսկ ահա սիրիացի ապստամբները զգում են զենքի ու զինամթերքի սուր կարիք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս