Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիևին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կապված Մայիսի 28-ին Ադրբեջանում Հանրապետության օրվա (1918) տոնման հետ: Այս մասին հայտնել է Ալիևի մամուլի ծառայությունը:

Իր շնորհավորական ուղերձում Պուտինը նշել է. «Ձեր երկիրը տպավորիչ հաջողություններ է արձանագրել սոցիալ-տնտեսական, գիտա-տեխնիկական ու մշակությային զարգացման ճանապարհին:

Համընդհանուր ճանաչված է Ադրբեջանի դերը միջազգային գործերում: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են բարեկամության ու բարիդրացիության վաղեմի ավանդույթների վրա:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք կառուցողական քաղաքական երկխոսության, տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հետագա զարգացում: Անկասկած է, որ դա կնպաստի մեր ժողովուրդների բարեկեցությանը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության ու անվտանգության ամրագրմանը»:

Հիշեցնենք, որ Պուտինից առաջ էլ Հանրապետության օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահին շնորհավորել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031