Օլեգ Տինկով. Ծիծաղելի է, բայց՝ «ամեն ինչ քո ձեռքերում է» արտահայտությունը իրականում աշխատում է
Ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ անձանցից մեկի՝ Օլեգ Տինկովի բիզնես կանոնները:
- Ինձ հսկել հնարավոր չէ:
- Ծիծաղելի է, բայց՝ «ամեն ինչ քո ձեռքերում է» արտահայտությունը իրականում աշխատում է:
- Նախ, բիզնեսը գումար պետք է բերի, ցանկալի է՝ շատ: Երկրորդ, բիզնեսը, որով դու զբաղվում ես, պետք է դուր գա քեզ: Երրորդ՝ բիզնեսը պետք է մաքսիմալ արդար լինի գոնե այնքանով, որքանով հնարավոր է Ռուսաստանում: Չորրորդ՝ բիզնեսը պետք է լոյալ լինի և մաքսիմալ օգտակար աշխատակիցների համար: Հինգերորդ՝ բիզնեսը ինչ-որ նոր բան պետք է բերի:
- Պետք է ինքդ քո մեջ ուժ գտնես՝ դուրս գալու բիզնեսից այն դեպքում, երբ այն խանգարում է քեզ կենտրոնանալ նրա վրա, ինչին ամենից շատն ես հավատում կամ սիրում:
- Ես կարծում եմ՝ սմոքինգ հագնելու իրավունք ունի նա, ով մինիմում մեկ միլիարդ դոլար ունի:
- Ձեռնարակատիրության մեջ ամենակարևոր բայերը հետևյալն են՝ փոխել, արարել:
- Կարևոր կանոն՝ ժամանակը գումար է. ով կխնայի հաճախորդի ժամանակը, նա էլ գումար կաշխատի:
- Ես առանձնահատուկ հատկանիշներ չունեմ: Ունեմ շատ մեծ աշխատասիրություն, ցանկություն, համառություն:
- Հասարակ մարդու համեմատ՝ ես շատ հարուստ եմ: Դա փաստ է, բայց ամենահարուստ անձանց տեսանկյունից՝ ես աղքատ եմ:
- Ես համոզված եմ. եթե որևէ աշխատանքով զբաղվես ամբողջական նվիրումով, համոզմունքով և պրոֆեսիոնալիզմով, դա անպայման արդյուքներ կտա:
- Խորհուրդ եմ տալիս նախ չլսել գովեստի խոքեր, երկրորդ՝ մոռանալ անցյալի մասին և ապրել այսօրվա օրով: