 
                        Արևմուտքը ցանկանում է, որ Ռուսաստանը հեռանա Կովկասից. Անատոլի Անտոնով
 
                                    Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը ելույթ է ունեցել Մոսկվայում տեղի ունեցած «Եվրոպայի անվտանգության ռազմական ու քաղաքական ապսեկտները» միջազգային կոնֆերանսում:
Իր ելույթում Անտոնովն ընդգծել է, որ Ռուսաստանը մտադիր չէ քննարկել Կովկասում տիրող իրավիճակը. «Քննարկելով սովորական սպառազինության մասին նոր պայմանագրի հեռանկարները՝ արևմտյան երկրների գործընկերների 90 տոկոսն ընդգծում է այն բանի կարևորությունը, որ Ռուսաստանը պարտավորվի «հեռանալ» Կովկասից»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        