Բաժիններ՝

Nissan-ը հետ է կանչում ավելի քան 840.000 ավտոմեքենա

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական ավտոարտադրող Nissan-ը համայն աշխարհում հետ է կանչում 841.000 ավտոմեքենա: Դրանց թվում է նաև Micra մոդելը, որը հայտնի է նաև որպես March:

Որպես ավտոմեքենաները հետ կանչելու պատճառ է նշվում ղեկի շրջանում առկա անսարքությունը, ինչը կարող է հանգեցնել նրան, որ ղեկը կարող է չենթարկվել վարորդին:

Nissan-ը հետ է կանչում 2002-2006 թվականներին Մեծ Բրիտանիայում ու Ճապոնիայում թողարկած ավտոմեքենաները: Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ անսարքության վերացումը չի պահանջի 40 րոպեից ավելի:

Այդ ավտոմեքենաները նմանատիպ անսարքությամբ ներկայումս շահագործվում են եվրոպական երկրներում, Ասիայում, Օվկիանիայում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում ու Միջին Արևելքում, ինչպես նաև Ճապոնիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս