Բաժիններ՝

Բոլորն իրար հերյուրում են. մամուլ

«Անդրադառանալով գազի թանկացմանը` էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել է, թե «դեռ հերյուրանք է էդ ինչ-որ խոսում են այդ մասի»»,- հիշեցնում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթն ու հավելում.

«Ֆորմալ առումով Արմեն Մովսիսյանն, իհարկե, իրավացի է: Օրինակ՝ եթե մարդը վայր է ընկնում շենքի 14-րդ հարկից , ու մեկը կողքից գոռում է «վա՛յ, ընկավ», քանի դեռ վայր ընկնողն օդում է՝ դա հերյուրանք է: Հենց որ դխկա ասֆալտին՝ հերյուրանքը կդառնա իրականություն:

Բայց մյուս կողմից էլ՝ փաստորեն Տիգրան Սարգսյանը որոշել է 30 տոկոսով սուբսիդավորել հերյուրանքը: Դեռ լավ է, որ իր ելույթում չի ասել. «Հաշվի առնելով գազի թանկացման շուրջ տարածվող հերյուրանքները, կառավարությունը որոշել է 30 տոկոսով հերյուրել այդ ստահոդ թանկացումը»:

Ի դեպ, տարածված հերյուրանքների արդյունքում գազալցակայանները մոտ 10 տոկոսով հերյուրել են գազը: Համենայնդեպս վարորդները հերյուրանքներ են տարածում, թե իբր մոտ 10 տոկոսով ավելի շատ են վճարում լիցքավորման համար: Մի խոսքով՝ հերյուրում են էներգետիկայի նախարարին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս