
Սեռական սկանդալի մեջ հայտնված ամերիկացի գեներալին հեռացրել են ծառայությունից

USA Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի բրիգադի գեներալ Բրայան Ռոբերտսը հեռացվել է ծառայությունից, ինչի պատճառը սեռական սկանդալի մեջ ներքաշվելն է: Գեներալը մեղադրվել է հարձակում գործելու և ապօրինի սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
Գեներալը գտնվել է Հարավային Կարոլինա նահանգի Ֆորտ Ջեքսոնի ռազմաբազայի ղեկավար կազմի մեջ: Այդ բազայի միջոցով է ԱՄՆ զինված ուժերում հայտնվում ծառայության անցնող կանանց 2/3-ը:
Մայիսին Պենտագոնը հայտարարել էր, որ նախորդ տարի զինված ուժերում սեռական հանցագործությունների քանակը կազմել է 26.000, ինչը 2011 թվականի համեմատ աճել է ավելի քան 1/3-ով: