Հրդեհ՝ «Զորավիգ» խմբագրության պատշգամբում. այրվել է հնամաշ գույք (3 քմ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր, ժամը 17.47-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել  Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքի 6-րդ հարկում:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը, երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.29-ին, մարվել`18.34-ին:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 2ա շենքի 8-րդ հարկում` «Զորավիգ» խմբագրության պատշգամբում, այրվել է հնամաշ գույք (3 քմ):

Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և էլ. ցանցի աշխատակիցները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031