Իրանում նախագահի թեկնածուները կստանան 10-ական ժամ եթերաժամանակ
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի հեռուստառադիոհեռարձակման կազմակերպությունը նախագահի յուրաքանչյուր թեկնածուի հատկացնելու է 10 ժամ եթերային ժամանակ՝ իրենց պլանները ներկայացնելու համար:
Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Էզաթոլլահ Զարգամին: Նա հավելել է, որ յուրաքանչյուր թեկնածուն կստանա ազգային հեռուստատեսությամբ 6 ժամ եթերաժամանակ, իսկ ազգային ռադիոյով՝ 4 ժամ եթեր:
Իրանում նախագահի թեկնածուների պաշտոնական գրանցման գործընթացը մեկնարկել է երեկ: