Դավութօղլուն չի բացառում, որ Ասադի վարչակազմը կիրառել է քիմիական զենք
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը կարող է կիրառած լինել քիմիական զենք.
«Սիրիական վարչակազմն ունի քիմիական զենք, ինչի համար ամենևին չի բացառվում այդ վարչակազմի կողմից խաղաղ բնակչության նկատմամբ դրա կիրառումը: Նրանց, ում չի հաջողվել սպանել փամփուշտներով ու տանկերով, սիրիական վարչակազմը մտադիր է ոչնչացնել քիմիական զենքով: Բաշար Ասադն էթնիկ մաքրում է իրականացնում երկրի սուննի բնակչության դեմ: Միջազգային հանրությունը չպետք է դրան արձագանքի լռությամբ»: