Բաժիններ՝

Որ մթերքներն են ամենից շատ թանկացել և ինչ արժեն դրանք

Պարզվում՝ այս տարվա ապրիլի տվյալներով թանկացման տեսանկյունից չեմպիոնը խաղողն է։ Այս տարվա ապրիլին՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ, խաղողի գինը Հայաստանում թանկացել է ավելի քան 2 անգամ՝ 114.6%-ով։

Այս մասին կարելի է տեղեկանել Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում2013 թվականի հունվար-ապրիլին» զեկույցից։

Խաղողի մեկ կիլոգրամի գինը ապրիլին, ըստ այդ զեկույցի, Երևանում 1095.9 դրամ է։

12 ամսվա կտրվածքով (այս տարվա ապրիլը՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ) երկու անգամ (107.9%-ով) թանկացել է նաև կանաչ լոբին, որի մեկ կգ-ը արժե 1960.6 դրամ։

Ընկույզի միջուկը թանկության մրցարշավում երրորդ տեղում է։ Այն թանկացել է 62.2%-ով. 1 կիլոգրամի գինը կազմում է 9017.9 դրամ։

Թանկացման ցուցանիշով ընկույզին աննշան չափով զիջում է սեղանի ճակնդեղը՝ 61.3% (1կգ-ի գինը՝ 361.1 դրամ)։

Սալորը, ըստ պաշտոնական վիճակագրության, թանկացել է 46%-ով (թեպետ փաստաթղթում սալորի գին չի նշվում)։

Գազարը թանկացել է 45.3%-ով ((1 կգ-ի գինը՝ 406.2 դրամ)։

Արքայանարինջը (կորոլյոկ) թանկացել է 32.9%-ով (1 կգ-ի գինը՝ 1446.9 դրամ)։

Բլղուրը թանկացել է 28.1%-ով ((1 կգ-ի գինը՝ 1144 դրամ)։

Սպիտակաձավարը թանկացել է 26.8%-ով ((1 կգ-ի գինը՝ 782.8 դրամ)։

Ձմերուկը թանկացել է 24.2%-ով (գինը չի նշվում)։

Եվ 10-րդ տեղում՝ սխտորը թանկացել է 24%-ով (1կգ-ը՝ 1263 դրամ)։

Նշենք, որ ներկայացված են երևանյան գները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս