Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համատեղ ստեղծել զենիթահրթիռային նոր համալիր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրը, որը մասնակցում է թուրքական մրցույթին, հաղթելու դեպքում կարող է հիմք ծառայել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) և հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ոլորտում երկու երկրների սերտ համագործակցության համար: Այս մասին հայտնել է ռուսական Рособоронэкспорт ընկերության մամուլի ծառայությունը.
«Ռուս-թուրքական T-LORAMIS ծրագրի շրջանակներում, որն ուղղված է հակաօդային պաշտպանության միջոցների համատեղ մշակման ոլորտում համագործակցելուն, Рособоронэкспорт-ն իր գործընկերներին առաջարկում է Антей-2500 զենիթա-հրթիռային բացառիկ համալիրը, որն ունակ է լուծել հակահրթիռային պաշտպանության առաջադրանքներ:
Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրի գնման վերաբերյալ պայմանագրի ստորագրման դեպքում Թուրքիայում կարող է ստեղծվել ռուս-թուրքական ժամանակակից և արդյունավետ ՀՕՊ-ՀՀՊ համալիր»: