![](/banners/BeFunky-design.jpg)
Պայուսակների գողերը հայտնաբերվեցին
![](https://168.am/wp-content/uploads/2013/04/goxutyun.jpg)
Մայիսի 2-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել 55-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.45-ին, Արցախի փողոցում գողացել են իր 2 պայուսակները, որոնց մեջ եղել է գումար, հագուստ և մթերք:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, նույն օրը, ժամը 17.00-ին, Սասունցի Դավթի արձանի մոտից բերման են ենթարկվել 1957 թ. ծնված Փայլակ Խ.-ն և 1956 թ. ծնված Սամվել Գ.-ն:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն: