Ինչու է Ուորեն Բաֆֆետը Twitter-ում էջ բացել
Միլիարդատեր Ուորեն Բաֆֆետը Twitter-ում իր էջն է բացել` @Warren Buffet: Միկրոբլոգում, սակայն, դեռևս ընդամենը երկու գրառում է կատարված, որոնցից մեկում նշվում է՝ «Ուորենը գտնվում է տանը» (Warren is in the house), իսկ երկրորդը գովազդում է խոշոր ներդրողի էսսեն, որը վերաբերում է ամերիկյան բարեկեցության աճի մեջ կանանց դերին:
Բաֆֆետի միկրոբլոգին բաժանորդագրվածների թիվը 242 հազ մարդ է:
Ի դեպ, Twitter-ում էջ բացելու պատճառը միլիարդատերը բացահայտել է CNN-ին տված հարցազրույցում. Բաֆֆետն ասել է, որ իր ընտանիքը այժմ չի կարող իրեն ասել, որ ինքը «մնացել է(խրվել է)XX դարում»:
Ուորեն Բաֆֆետը աշխարհի ամենահայտնի ներդրողներից է: 2013 թվականին նրա կարողությունը գնահատվել է 53.5 մլրդ դոլար: