
Թմբուկավոր ատրճանակ, փամփուշտ, նռնակ, պայթուցիչ…

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 09.45-ին, իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է եղել և ՁՊՎ դիմաց զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ` առանց գործարանային համարի, տարբեր տրամաչափի 133 փամփուշտ, 2 նռնակ և նռնակի 2 պայթուցիչ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: