Բաժիններ՝

Խեղդելուց հետո դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ և պահել նկուղում

3 անգամ դատված, դատվածությունները մարված Սուրեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Լիլիթ Գ.-ի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 08.06.2010թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք է բերել լիազորագիր, որի օգնությամբ 06.10.2011թ. Մարիամ Մ.-ի հետ կնքելով հիփոթեքի պայմանագիր` կատարված գործարքի դիմաց վերջինիցս վերցրել է 4.879.000 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար, որպես ստանձնած պարտավորության երաշխիք գրավ դնելով Լիլիթ Գ.-ին պատկանող 11.800.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Նոր Արեշ 11 փող. X շենքի X բնակարանը՝ այդպիսով խարդախությամբ հափշտակել է Լիլիթ Գ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, նա, չարաշահելով Մերի Ղ.-ի վստահությունը, նրա բնակարանի մակերեսը մեծացնելու համար թույլտվություն ստանալու պատրվակով, 26.05.2012թ. խաբեությամբ նոտարական վավերացմամբ նրանից ձեռք Է բերել լիազորագիր, որի օգնությամբ 13.06.2012թ. առուվաճառքի պայմանագրով Մերի Ղ.-ին պատկանող՝ 9.600.000 ՀՀ դրամ արժողության Երևանի Արտաշիսյան փող. X շենքի 15 բնակարանը 8.479.000 ՀՀ դրամին համարժեք 20.500 ԱՄՆ դոլարով վաճառել է Վիգեն Ս.-ին խարդախությամբ հափշտակելով Մերի Ղ.-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքը։

Բացի այդ, նա 2012թ. հուլիսի 2-ին՝ ժամը 11-ի սահմաններում, իր վարձակալած՝ Երևանի Արշակունյաց պողոտայի X շենքի X բնակարանում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նախկինում պարտքով վերցրած գումարը չվերադարձնելու նպատակով, շահադիտական դրդումներով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է 1936թ. ծնված Գայանե Դ.-ին, որից հետո հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, վերջինիս դիակը տեղավորել է մետաղյա տակառի մեջ, այն տեղափոխել իր կողմից վարձակալված՝ Երևանի Նոր Խարբերդ թաղամասի X փողոցի X տան նկուղ և պահել այնտեղ։

Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս