
Իսրայելական ավիացիան ոչնչացրե՞լ է Սիրիայի քիմիական զենքի պաշարները

CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Իսրայելն ավիահարված է հասցրել Սիրիայի տարածքին: ԱՄՆ հետախուզությունը տվյալներ է ստացել Սիրիայի հարևան Լիբանանի տարածքում զգալի քանակությամբ իսրայելական մարտական ինքնաթիռների հայտնվելու մասին:
Հարվածները հասցվել են հինգշաբթի գիշերվանից մինչև ուրբաթ: Ընդ որում, իսրայելական ինքնաթիռները չեն մտել Սիրիայի օդային տիրույթ: Աղբյուրները քիչ հավանական են համարում իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայի քիմիական զենքի պահեստների ոչնչացումը:
Ավելի վաղ Իսրայելը քանիցս հայտարարել է, որ թույլ չի տա, որ Սիրիայի քիմիական զենքն ընկնի զինյալների ու արմատական իսլամիստների ձեռքը: