Facebook-ը, Fake-երը և ընտրությունները. պարզաբանում են փորձագետները (տեսանյութ)

Բոլոր ընտրություններից առաջ սոցցանցերում քաղաքական ակտիվություն է նկատվում: Ակտիվությունը վերաբերում է ոչ միայն արդեն սոցցանցում առկա օգտատերերին, այլև սոցցանցում ստեղծվող և ավելացող օգտատերերի քանակին, որոնց մի մասը, Fake-եր են (Fake-կեղծիք, հորինվածք, այսինքն՝ կեղծ էջերի քանակը, երբ հիմնականում, իրականում չգիտես, թե ում հետ գործ ունես):

Երևանի ավագանու ընտրություններից առաջ 168.am-ը տեղեկատվական ավնտանգության մասնագետներից փորձել է պարզել, թե ինչպիսի՞ իրավիճակ է տիրում Facebook-ում:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ տրամաբանական է, որ ընտրություններից առաջ սոցցանքերում ավելանում են կեղծ օգտատերերը, որովհետև քարոզչության ընթացքում շատ օգտակար է ունենալ կեղծ օգտատերեր, որոնք կօգնեն, օրինակ՝ քվեարկությունների ժամանակ, որոշ թեմաներ առաջ տանելու և  քննարկելու ժամանակ: Կեղծ օգտատերերի ավելացմանը զուգահեռ, ըստ Ս. Մարտիրոսյանի՝ «նորմալ մարդիկ» լքում են Facebook-ը՝  Facebook-ի գերքաղաքականացված լինելու պատճառով:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ իր  հաշվարկներով՝ եթե Հայաստանից 400.000 մարդ է մտնում Facebook, ապա  դրանից 60-70 հազարը Fake են:

«Դա ոչ թե նոր օգտատերերի աճ է, այլ որոշ Fake-եր, որ ստեղծվել էին, օրինակ, նախագահական ընտրությունների համար, բայց քանի որ որոշ կուսակցություններ չմասանկցեցին այդ ընտրություններին, ստիպված նետեցին դրանք այս ավագանիների ընտրություններին, դրա պատճառով կարելի է տեսնել, որ Fake-երը բավականին շատացել են»,- ասաց Տ. Քոչարյանը:

Facebook-ի, Fake-երի և ընտրությունների հետ դրանց կապի մասին մանրամասն կարող եք դիտել 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս