Բաժիններ՝

Հռոմի պապը կոչ է արել պայքարել գործազրկության դեմ

Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապի Ֆրանցիսկոսն այսօր հայտարարել է, որ բոլոր երկրների ղեկավարները պետք է չափազանց մեծ ուշադրություն դարձնեն գործազրկության դեմ պայքարին.

«Ես քաղաքական գործիչներին կոչ եմ անում անել ամեն ինչ՝ ստեղծելու համար նոր աշխատատեղեր»: Պապի կարծիքով՝ գործազրկությունն առաջանում է այն դեպքում, երբ պետության տնտեսական քաղաքականությունն իրականացվում է առանց սոցիալական արդարության սկզբունքների հաշվի առնման:

Հռոմի պապի այս հայտարարությունն արվել է Աշխատավորների միջազգային աջակցության օրվա կապակցությամբ:

Հիշեցնենք, որ մարտին եվրոգոտու երկրներում գրանցվել էր գործազրկության ռեկորդային մակարդակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս