Բաժիններ՝

Մեկ տարում ԵՄ-ում գործազուրկների քանակն ավելացել է գրեթե 2 միլիոնով

IFX-News-ի փոխանցմամբ՝ 2013 թվականի մարտին եվրոգոտու 17 երկրում գործազրկությունը ռեկորդային աճ է արձանագրել՝ հասնելով 12.1 տոկոսի (փետրվարին այդ ցուցանիշը կազմում էր 12 տոկոս):

Այս մասին են վկայում ԵՄ-ի Վիճակագրական վարչության տվյալները: Դրանք համընկել են Bloomberg գործակալության կողմից հարցում արված տնտեսագետների կանխատեսումների հետ: ԵՄ-ում գործազրկության մակարդակը չի փոխվել՝ կազմելով 10.9 տոկոս:

Մարտին ԵՄ-ի անդամ 27 երկրում հաշվվում էր 26.521.000 գործազուրկ, որից 19.211.000-ը բաժին է ընկել եվրոգոտուն: 2013 թվականի փետրվարի հետ համեմատ՝ մարտին գործազուրկների քանակը ԵՄ-ում աճել է 69.000-ով, իսկ եվրոգոտում՝ 62.000-ով: 2012 թվականի մարտի հետ համեմատ՝ այս տարվա մարտին ԵՄ-ում գործազուրկների քանակն ավելացել է 1.814.000-ով, իսկ եվրոգոտում՝ 1.723.000-ով:

ԵՄ-ի երկրների թվում գործազրկության ամենացածր մակարդակը գրանցվել է Ավստրիայում (4.7 տոկոս), Գերմանիայում (5.4 տոկոս), Լյուքսեմբուրգում (5.7 տոկոս): Իսկ ամենաբարձր արդյունքները գրանցվել են Հունաստանում (հունվարին՝ 27.2 տոկոս), Իսպանիայում (26.7 տոկոս) և Պորտուգալիայում (17.5 տոկոս):

2012 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին գործազրկության մակարդակն ավելացել է 19 երկրում և նվազել է 8 երկրում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս