Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին անդամն է, ով ստացել է ՇՀԿ-ի հետ երկխոսելու գործընկերոջ կարգավիճակ. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ապրիլի 26-ին Թուրքիայի ու Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) միջև համագործակցության մասին համաձայնագրի կնքումը.

«Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին անդամն է, ով ստացել է ՇՀԿ-ի հետ երկխոսելու գործընկերոջ կարգավիճակ: Երկու տարի առաջ մենք սկսեցինք աշխատել տվյալ ուղղությամբ: Միակ բանը, որ պակասում էր, ստորագրությունն էր: Այժմ մենք ավարտին հասցրինք երկխոսելու գործընկերության գործընթացը:

Մենք ՆԱՏՕ-ի առաջին անդամ երկիրն ենք, ով այդպիսի հարաբերություններ է հաստատում ՇՀԿ-ի հետ: Եթե մենք դա դիտարկենք «Սառը պատերազմի» տեսանկյունից, ապա դրանք (ՆԱՏՕ-ն ու ՇՀԿ-ը) կարող են թվալ միմյանց բացառող կառույցներ:

Եվ այնուամենայնիվ, «Սառը պատերազմը» ավարտվել է: Թուրքիան չի դառնա «Սառը պատերազմի» տրամաբանության ստրուկը: Թուրքիան հանդիսանում տարբեր կազմակերպությունների անդամ և շահագրգռված է բազմավեկտոր արտաքին քաղաքականությամբ: Թուրքիայի ուժը կայանում է տարբեր կառույցների անդամ հանդիսանալում և դրանցում նրա ակտիվ մասնակցության մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս