Սմարթֆոն՝ կույրերի համար
Մեզնից շատերը իրենց կյանքը արդեն չեն պատկերացնում առանց սմարթֆոնների: Մինչդեռ օրինակ կույրերի համար նման ժամանակակից տեխնոլոգիական նորություններից օգտվելը շատ դժվար է, քանի որ դրանք հիմնականում հիմնված են տեսողության վրա:
Սենսորային էկրանով նոր հեռախոսը, որը ստեղծված հատուկ կույրերի համար, ամբողջովին փոխում է այս իրավիճակը, գրում է computerra.ru-ն:
Դիզայներ Սումիտ Դադարը մշակել է սարքավորումը երեք տարի, իսկ այժմ հեռախոսի նախնական տարբերակը պատրաստ է փորձարկման համար: Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա այդ ամենին կհետևի սարքավորման առևտրային փուլը:
Այսպես, հեռախոսի էկրանի բովանդակությունը հնարավորություն կլինի զգալ մատներով շոշափելով, ինչը կույր մարդուն թույլ կտա զգալ օրինակ՝ լուսանկարը մատներով: (Օրինակ՝ տեղեկությունները ստանալ Բրալյան այբուբենի միջոցով)
Դեռևս հայտնի չէ, թե որքան կարժենա հեռախոսը կամ երբ այն կհայտնվի վաճառքում: