Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն հակատանկային կառույցներ է պատրաստում Հարավային Կորեայի հետ սահմանին

Հարավկորեական Renhap լրատվական գործակալությունը, վկայակոչելով չինական Beijing TV հեռուստաալիքը, հայտնել է, որ ԿԺԴՀ-ն հակատանկային կառույցներ է պատրաստում Հարավային Կորեայի հետ սահմանին:

Չինական հեռուստաալիքն այսօր ցուցադրել է, թե ինչպես են ԿԺԴՀ-ի զինվորականները բետոնե վիթխարի կառույցներ պատրաստում սահմանամերձ տարածքում: Հեռուստաալիքի կարծիքով՝ այդ բարիկադիները պետք է ռազմական գործողությունների սկսվելու դեպքում զսպեն Հարավային Կորեայի տանկերի և մյուս ռազմական տեխնիկայի առաջխաղացումը:

Չինական հեռուստաալիքը ենթադրել է, որ հակատանկային բարիկադների կառույցների ստեղծումը վկայում է այն մասին, որ ԿԺԴՀ-ի ղեկավարությունը պատրաստվում է պատերազմի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս