Nokia-ն այսօր կցուցադրի իր նորույթը
Nokia ընկերությունն իր պաշտոնական բլոգում տեղադրել է իր դեղին պատյանով նոր սարքավորման նկարի մի հատվածը և տեղեկացրել, որ պաշտոնապես կներկայացնի այն չորեքշաբթի օրը (ապրիլի 24-ին), առավոտյան ժամը 7-ին (Երևանի ժամանակով՝ 11։00-ին)։
«Չորեքշաբթի օրը մենք ինչ-որ նոր բան կներկայացնենք, որից հետո տեղի կունենա բջջային բաժանմունքի ղեկավար Նեյլ Բրոդլիի ասուլիսը՝ հատուկ հյուրի մասնակցությամբ»,- հաղորդում է բլոգը։
Հաշվի առնելով այս հաղորդագրությունը և նկարի մի հատվածը՝ մասնագետները կարծում են, որ Nokia-ն ներկայացնելու է նոր հեռախոս կամ ֆիզիկական ստեղնաշար ունեցող սմարթֆոն։