Բաժիններ՝

Դուբայի ոստիկանության ավտոպարկը համալրվել է Ferrari Four սպորտային թանկարժեք ավտոմեքենայով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Դուբայի (ԱՄԷ) ոստիկանությունը սեփական ավտոպարկը համալրել է Ferrari Four սպորտային թանկարժեք ավտոմեքենայով: Դա տեղի է ունեցել այն բանից ընդամենը մի քանի օր անց, ինչ քաղաքի փողոցներում հայտնվել է Lamborghini ոստիկանական մեքենա:

Դուբայի ոստիկանության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Ferrari Four ավտոմեքենան կօգտագործվի քաղաքից դուրս ընկած մայրուցիներում, այնպիսի տեղերում, որոնցում անհրաժեշտ է արագաշարժ սպորտային մեքենա:

4 տեղանոց այդ մեքենան ունակ է 100 կմ/ժամ արագություն զարգացնել ընդամենը 3.7 վայրկյանում: Մեքենան հագեցած է հզոր տեսախցիկով, որը կապված է Դուբայի ոստիկանության էլեկտրոնային համակարգի հետ: Դուբայի ոստիկանապետ Դահի Խալֆանը հայտարարել է, որ Ferrari Four-ը տրվելու է կանանց ստորաբաժանմանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ էլ Դուբայի ոստիկանությունը հայտարարեց, որ շահագործման է հանձնել Lamborghini պարեկային ավտոմեքենան, որն արժե ավելի քան կես միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս