Րաֆֆիին համեմատել է Բրեժնևի հետ
Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպումը ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հետ: 168.am-ի տեղեկություններով՝ այս հանդիպման ժամանակ շատ հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և Թյորբորն Յագլանդի միջև:
Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների մասին, հայտարարել է, թե իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ավելի քան 82 տոկոսի քվեն:
Ի պատասխան, Թ. Յագլանդն ասել է, թե 82 տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական միությունում և այդքան ձայն կարող էր հավաքել միայն ԽՄԿԿ առաջին քարտուղար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևը: