Բաժիններ՝

Ադրբեջանի հանրաճանաչ ընդդիմադիր թերթերից մեկը փակման վտանգի տակ է

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվի դատարանն այսօր կալանք է դրել Ադրբեջանի հանրաճանաչ ընդդիմադիր Azadliq թերթի բանկային հաշիվների վրա: Այս մասին հայտնել է թերթի խմբագիր Ռահիմ Գաջիևը:

Վերջինիս խոսքերով՝ այդ կալանքը կապված է թերթի նկատմամբ Բաքվի մետրոպոլիտենի ղեկավար Թագի Ահմեդովի ներկայացրած դատական հայցի հետ: Ահմեդովը թերթին դատի էր տվել «Թագի Ահմեդովը յուրացրել է 5 կոպեկանոց մետղադրամները» հոդվածի համար, որն այդ թերթում հրապարակվել էր 2012 թվականի ապրիլի 8-ին:

Դատարանի որոշմամբ, թերթը պետք է Ահմեդովին վճարի 30.000 մանաթ (1 մանաթը հավասար է 1.25 դոլարի): Այս կապակցությամբ Գաջիևը հայտարարել է. «Մենք տարբերակներ չունենք, մենք փող չունենք՝ այդ տուգանքը վճարելու համար: Եթե իրավիճակը չփոխվի, ապա մենք ստիպված կլինենք փակել թերթը»:

Նշվում է, որ Azadliq թերթի տպաքանակը կազմում է 10.000-12.000 օրինակ, իսկ թերթի կայքն օրական այցելում է 30.000-35.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս