Բաժիններ՝

Եգիպտոսի նախագահը մայիսին կայցելի BRICS-ի երկրներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին Ռուսաստան կայցելի մայիսին: Այս մասին այսօր հայտնել է Մուրսիի՝ արտաքին կապերի ու միջազգային համագործակցությա գծով օգնական Իսամ ալ-Հադդադը:

Վերջինիս խոսքերով՝ Եգիպտոսի նախագահի ռուսական այցը կայանալու է BRICS-ի երկրներ կատարելիք շրջագայության շրջանակներում: Բացի Ռուսաստանից, Մուրսին կայցելի BRICS-ի կազմում գտնվող այլ երկրներ ևս՝ Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա ու ՀԱՀ:

Կահիերում առկա դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Մուրսիի մոսկովյան այցը նշանակված է 2013 թվականի մայիսի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930