
«Հստակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է իշխաննությունների առաջարկը». Գագիկ Ջհանգիրյան

Այսօր ԱԺ ճեպազրույցներին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ ՀԱԿ-ը չի մասնակցել ապրիլի 9-ին տեղի ունեցած իրադարձություններին, «Ժառանգության» նախագահի երդմնակալության արարողությանը՝ ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էր, որ իրենք չեն մասնակցելու Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը:
Ըստ Գ. Ջհանգիրյանի՝ չմասնակցելու պատճառն այն էր, որ ինքը չէր տեսնում «Ժառանգության» և «Ժառանգության» առաջնորդի տրամաբանական գործողություններ:
«Հստակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է իշխաննությունների առաջարկը: Եթե մերժել է, ապա ի՞նչ աղոթք է անում ոստիկանապետի հետ Ծիծեռնակաբերդում»,- շարունակեց Գ. Ջհանգիրյանը: