Բաժիններ՝

Վերջին 5-6 տարիների ընթացքում «Արմավիային» տրամադրվել են մեծ զեղչեր

«Վերջին 5-6 տարիների ընթացքում «Արմավիային» տրամադրվել են մեծ զեղչեր,այնպես որ  «Արմավիան», ի տարբերություն,այլ ավիաընկերությունների, շատ առավելություններ է ունեցել»,- այսօր հայտարարեց «Արմենիա միջազգային օդանավակայններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն:

Հանրային խորհրդում այսօր հրավիրվել էր քննարկում «Արմավիայի» ավիաընկերության սնանկացման և դրա հետևանքով առաջացած խնդիրներների մասին, որին ներկա էին շահագրգիռ տարբեր կողմեր, ինչպես օրինակ` Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչութան պետ Արտյոմ Մովսիսյանը, «Արմավիայի» տնօրեն Նորայր Բելլոյանը,«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօեևն Խուան Պաբլո Գեչիչիյանը, «Արմավիայի» օդաչուներ և այլք:

«Արմավիայի» տնօրեն Նորայր Բելլոյանը հայտարարեց, որ «Արմավիայի» սնանկացման պատճառը ընկերության կողմից իրականացված սխալ մենեջմենթն էր, ինչպես նաև օդանավակայանի կողմից սահմանած բարձր գները: «Մինչև 2007-2008թթ. մենք ժամացույցի պես աշխատել ենք» ,- հայտարարեց Նորայր Բելլոյանը: Նա հայտարարեց նաև, որ ընկերության կողմից տոմսերի կտրուկ թանկացման պատճառը ոչ թե գերշահույթ ստանալու ցանկությունն էր, այլ՝ ծախսերը փակելու անհրաժեշտությունը: Իսկ ծախսերը, նրա խոսքով, ավելացել էին նաև օդանավակայանի պատճառով: Այս հայտարարությունը բնականաբար անտարբեր չթողեց օդանավակայանի ներկայացուցիչներին:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիչիյանը հայտարարեց, որ եթե օդանավակայանի սահմանած գներն էին պատճառը, ապա ինչո՞ւ  մյուս ավիաընկերություները կարողացան ավելացնել իրենց ուղևորափոխադրումները: «Եթե ընկերությունը ճիշտ ղեկավարվեր, կարող էին շահույթներ բերվել»,- ասաց նա՝ հայտարարելով, «Արմավիան» որ իր սնանկացման պատճառը միայն իր մեջ կարող է փնտրել:

Կարդացեք նաև

Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտյոմ Մովսիսիյանն էլ, խոսելով «Արմավիայի» առաջացրած «բացի» մասին, նշեց, որ կառավարությունում քննարկվում է երեք տարբերակ՝ ունենալ պետական ավիաընկերություն, մասնավոր ընկերության հանձնել և կիրառել «բաց երկրնքի» քաղաքականություն, երբ պետության մասնակցությունը հասցված է նվազագույնի:

Նա նշեց, որ այս տարբերակներից յուրաքանչյուր ունի դրական և բացասական կողմեր և կողնակիցներ ունի ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության դաշտում:

Անդրադառնալով ազգային փոխադրողի գաղափարին՝ քննարկման մասնակիցները տարբեր տեսակետներ հայտնեցին, ոմանք կողմ էին պետական ավիաընկերությանը, ոմանք էլ նշում էին, թե ազգային փոխադրող լինելու համար պարտադիր չէ, որ այն լինի պետական:

Անահիտ Փիլոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս