ԲՀԿ-ն պետք է խորոված ուտի

Այսօր Մոսկվայի տանը ԲՀԿ անդամ պատգամավորներ Գուրգեն Արսենյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը և Տիգրան Ուրիխանյանը հանդիպեցին Կենտրոն վարչական շրջանի ընտրողների հետ: Նրանք կոչ էին անում ակտիվորեն գնալ և մասնակցել ընտրություններին և իրենց քվեով որոշել թե ով է ապագա չորս տարիներին ղեկավարելու Երևանը:

Գուրգեն Արսենյանը՝ խոսելով տարածվող այն մտքի մասին, թե ընտրությունների հաղթողը կանխորոշված է, և պայքարը երկրորդ երրորդ տեղի համար է, մի օրինակ բերեց:

Նա ասում է, որ այդ խոսակցությունները նման են նրան, որ ընտանիքիդ հետ գնում ես ռեստորան, պատվիրում ես «զակուսկին», ջրեղենը, խորովածը, բայց բերում են միայն առաջին երկուսը: Իսկ երբ խորոված են բերում, այն տանում են կողքի սեղանին՝ ասելով որ ձեզ խորոված չի կարելի, չնայած խորովածի գինը մտցնում են հաշվի մեջ:

Խորովածը, ըստ էության՝ իշխանությունն է, որը դրվում է միայն ՀՀԿ-ականների առաջ, իսկ ԲՀԿ-ին բաժին է հասնում միայն «զակուսկին» և ջրեղենը: Արսենյանը ասում է, որ այս վիճակը պետք է փոխել, այսինքն՝ ԲՀԿ-ն ևս պետք է խորոված ուտի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930