Արամ Մանուկյան. Տիգրան Առաքելյանը համարվել է տարվա քաղբանտարկյալ Հայաստանում

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած «2011 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցին՝ մեջբերեց «Human rights» միջազգային կառույցի տեղեկատվությունը, ըստ որի՝ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը համարվել է տարվա քաղաքական բանտարկյալ Հայաստանում:

«Եթե մեր իրավունքի պաշտպանները սրան են ուզում հասնել , սա է Հայաստանի քաղաքական դրսևորումները միջազգային կառույցներում, ապա այդ առումով՝ հաջողություններն ակնհայտ են»,- ասաց Ա. Մանուկյանը, ում խոսքով՝ երեք-չորս միջազգային կառույցներ հորդորել են Հայաստանին «քաղբանտարկյալ չպահել»:

Ա.Մանուկյանի խոսքով՝ այս խնդիրը մարդու իրավունքների պաշտպանի կամ «կիսապաշտպանի» խնդիր չէ, այն, ըստ նրա՝ քաղաքական խնդիր է:

Տեսանյութեր

Լրահոս