Բաժիններ՝

Այս տարի Թուրքիայում նվազել են էլեկտրաէներգիայի արտադրությունը, սպառումն ու արտահանումը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին եռամսյակում Թուրքիայում էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 58.8 միլիարդ կվտ/ժամ: Դա 5.2 տոկոսով ավելի պակաս է՝ համեմատած 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:

Այս մասին նշված է Թուրքիայի Էլեկտրաէներգիայի փոխանցման պետական կազմակերպության հաշվետվությունում: Դրանում նշված է, որ մարտին Թուրքիայում արտադրվել է 19.8 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 3.9 տոկոսով պակաս է՝ նախորդ տարվա մարտի հետ համեմատ:

2013 թվականի առաջին եռամսյակին Թուրքիան ներկրել է 1.9 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ինչը 60.7 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի առաջին եռամսյակի հետ: 2013 թվականի մարտին Թուրքիան ներկրել է 572.6 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (15 տոկոսանոց աճ):

2013 թվականի մարտին էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է 1.4 տոկոսով (2012 թվականի մարտի համեմատ) և կազմել 20.4 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա: 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին էլեկտրաէներգիայի սպառումը կրճատվել է 2.4 տոկոսով և կազմել 60.5 միլիարդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

2013 թվականի առաջին եռամսյակին Թուրքիայից էլեկտրաէներգիայի արտահանումը կրճատվել է 84 տոկոսով և կազմել 185 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս